Ինչպես նշում ա ժամանակակից ապրող ամենանշանավոր ու հայտնի յոգիներից մեկը՝ Սադգուրուն, աշխարհում չկա որևէ զբաղմունք, որը հնարավոր չլինի վերածել յոգայի:
Երբ ասում ենք յոգա, նույնն ա թե ասենք Երկիր: Այսինքն Երկիր մոլորակը ներառում ա ամեն ինչ. մայրցամաքներ, օվկիանոս, պետություններ, գյուղեր, մարդիկ… Նույն ձևով բազմազան են յոգայի տեսակները, և յոգան ինքն իրանով ներառում ա ֆիզիկական ու շնչառական վարժություններ, մեդիտացիա, գործողություն ու անգործություն, ներամփոփում ու սոցիալական կյանք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ներքևում ամեն յոգայից մի քանի տողն ընթերցելը չի նշանակում հասկանալ յոգան, առավել ևս յոգայի տվյալ տեսակը: Սա ուղղակի ծանոթություն ա, ներածություն:
Յոգայի ամենահայտնի տեսակներից ա Աշտանգա կամ Ռաջա Յոգան: Աշտանգա բառացի կթարգմանվի Ութնանդամ. աշտա — ութ, անգա — անդամ: Ռաջա նշանակում ա արքա, արքայական:
Շրի Շրի Ռավի Շանկարը բացատրում ա, որ ավելի ճիշտ ա ոչ թե ասել յոգայի ութ աստիճան, այլ յոգայի ութ անդամ, որովհետև.
- յոգան կյանք ա կամ կենդանի շարժում,
- աստիճան ասելուց մտածում ենք, թե պետք ա նախ առաջին աստիճանը հաղթահարել կամ բարձրանալ, հետո երկրորդը ու տենց, այնինչ անդամ նշանակում ա, որ բոլոր անդամները պետք ա զարգանան փոխկապակցված ձևով, ոնց որ մարդու տարբեր անդամներն են զարգանում որպես կենդանի մարմնի մաս:
Այսինքն ավելի խելամիտ ա յոգային վերաբերվել որպես կյանքի մի մաս, ապրող կյանք, ոչ թե մտավոր արարչություն կամ մեխանիկական գործողությունների շարք:
Որո՞նք են ռաջա յոգայի ութ անդամները.
- Յամա (բառացի սանձ) — վարքագծեր (ու արժեքներ), որոնցից պետք ա խուսափել, սանձել:
- Նիյամա (լեզվի առումով առաջին բառի հակաբառն ա) — վարքագծեր (ու արժեքներ), որոնք պետք ա խթանել, կիրառել:
- Ասանա — Բառացի կեցվածք կամ դիրք (հմմտ. ռուս. осанка, անգլ. stance բառերի հետ): Պատանջալին նշում ա, որ կեցվածքը պետք ա լինի կայուն (sthira) և հարմար (sukha):
- Պրանայամա — բառացի պրանայի, կենսական էներգիայի, սանձում կամ կառավարում:
- Պրատյահարա — Պրատյա՝ ընդդեմ, հակա: Ահարա՝ սնունդ կամ էն ամենը, ինչ մենք մեր ներս ենք թողում, վերցնում: Բառը կարելի ա թարգմանել որպես ահարայի կառավարում, կամ ահարայից հեռացում: Իմաստն ա մեր զգայարաններով գնալ դեպի ներս, կտրվել շրջակա աշխարհից, ոնց որ կրիան ա իրա անդամները ներս քաշում իրա խեցու մեջ կամ կոբրան ա գլխարկը բացում, որ կենտրոնանա թիրախի վրա:
- Դհարանա — Կենտրոնացում: Dhri պահել, պահպանել արմատից: Այսինքն ուշադրությունը կամ գիտակցությունը կենտրոնացնում ու պահում ենք ինչ-որ բանի վրա:
- Դյանա — Մեդիտացիա: Բառացի՝ խորհում: Էս բառից ա նաև առաջացել Ձեն բառը (Ձեն, Dzen Բուդդիզմ):
- Սամադհի — Սամ՝ միասին: Ադի/ադհի — մեկ: Բարձր գիտակցություն, որում հաստատված մարդը տածում ա միասնություն ամեն ինչի հետ՝ զգալով, որ ամեն ինչը մեկ ա կամ միասնական: Մի այլ մեկնաբանություն. սամա՛ — կայուն, դի/դհի — ինտելեկտ, միտք: Միասին՝ մտքի կատարյալ կայունություն կամ հավասարակշռություն:
Աշտանգա յոգայի նպատակն ա հասնել Սամադհիի, մշակել, սանձել քո մարմինը, քո միտքը, քո էներգիան, ճանաչել ինքդ քեզ ու մնացած աշխարհը, վեր բարձրանալ անգիտության շղարշից ու սեփական մտքի ստեղծած պատրանքներից:
Մոլորակի վրա ամենատարածված ու պոպուլյար յոգան հաթա (ռուսերենի միջնորդությամբ՝ խատխա) յոգան ա: Հաթա յոգան շեշտադրում ա ֆիզիկական կեցվածքներն ու ուժը: Հաթա ինքն իրանով նշանակում ա ջանք, եռանդ:
Հնդկաստանում և շատ յոգիկ դպրոցներում չորս շատ կարևոր յոգաներն են՝
— կրիյա յոգա,
— կարմա յոգա,
— գյանա յոգա,
— բհակտի յոգա:
Կրիյա յոգան կենսական էներգիաների հետ աշխատելու ճանապարհն ա:
Կարմա բառացի նշանակում ա գործողություն, ու կարմա յոգան գործողությունների ու գործող մարդու յոգան ա:
Գյանա կամ Նանա (Jnana) յոգան գիտելիքի յոգան ա:
Բհակտի բառացի նշանակում ա երկրպագում, և բհակտի յոգան երկրպագության, պաշտամունքի, սեփական կյանքից ավելի մեծ սկզբունքի ծառայելու յոգան ա: Բհակտի յոգիները հաճախ հավատում ու երկրպագում են աստվածությունների, չնայած կան նաև աթեիստ բհակտի յոգիներ, ովքեր նվիրվում են ավելի բարձր արժեքի/երևույթի:
Յոգա Նիդրան բառացի քնի յոգան ա: Յոգա nիդրայի միջոցով յոգին կարողանում ա չկորցնել գիտակցությունը, խորը հանգստանալու հետ մեկտեղ մնալ արթուն կամ կապված էս իրականության հետ: Ավելի մակերեսային դրսևորմամբ յոգա նիդրան ծառայում ա որպես մարմինը խորապես հանգստացնելու գործիք կամ տեխնոլոգիա:
Մանտրա յոգան գործածում ա մանտրաներ՝ մտքի (մանաս) գործիքներ կամ պաշտպաններ (տրա), որոնք բառեր, վանկեր ու ձայներ են միտքն ու մարմինը ներդաշնակեցնելու ու կենտրոնացնելու համար:
Տանտրա յոգան ամենաբարդ ու չհասկացված յոգաներից ա, ինչպես սիրում են նշել յոգիները: Շատերը մտածում են սեքսի մասին, բայց միշտ չի, որ տանտրա յոգան ներառում ա սեռական ակտ, ու ավելի հաճախ ներառում ա վիզուալիզացիաներ, ծեսեր, ‘գերբնական ուժերի’ հետ շփում:
Գուրու յոգան գուրուին նվիրվելու, նրա հետ մտովի, կենսափորձով միաձուլվելու միությունն ա, նրանից իմաստություն ժառանգելու յոգան ա:
Անանդա յոգան ամեն ասանայի հետ գործածում ա լուռ աֆիրմատիվ (հաստատող) մտքեր: Նպատակն ա նախապատրաստվել մեդիտացիայի: Անանդա յոգայի ժամանակ յոգին (յոգայով զգաղվողը) իր ուշադրությունը տանում ա մարմնի տարբեր անդամներից ու օրգաններից մեկից դեպի մյուսը:
Սուրատ շաբդ յոգան ձայնին հետևելու յոգան ա: Յոգին ուշադրությունը կենտրոնացնում ա երրորդ աչքի վրա (մոտավոր երկու ունքի արանքում, գլխի ներսում ելունաձև կամ կոնաձև գեղձի/գլանդի մոտ), որի հետևանքով կարա սկսի հստակ ձայն, որին հետևելով վեր կբարձրանա պատրանքներով լի իրականությունից:
Անուսարա յոգան յոգիին քաջալերում ա ինքն իրան արտահայտել սեփական ասանաներով, այլ ոչ թե փորձել կրկնել կամ վերարտադրել պատրաստի, առավել ևս բարդ ասանաներ:
Աշտանգա յոգա անունով մեկ այլ յոգա էլ կա: Չնայած բառացի Աշտանգան ութնանդամ յոգան ա, որը քննարկեցինք վերևում, երկրորդ աշտանգա յոգան հաթա յոգայի ենթամաս ա, ու ներառում ա բարդ կեցվածքների կիրառման սերիաներ:
Բիկրամ յոգան ներառում ա կեցվածքների սերիաներ, որոնք իրականացվում են տաք ու խոնավ սաունայանման սենյակում:
Սեվա յոգան մյուս մարդկանց օգնելու, աջակցելու, սոցիալական փոփոխություն իրականացնելու յոգան ա: Սեվա սանսկրիտով նշանակում ա ծառայություն, kar sevak — կամավոր, սպասավոր: Շատ գործնական ա հատկապես ակտիվիստների ու սոցիալական փոփոխություն իրականացնել ցանկացողների համար:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ II. Մինչև էս կամ էն տեսակ յոգան փորձելը անպայման ավելին իմացի. կարդա, հարցրու յոգիներին, մի քանի անգամ մտածի, թե ինչի համար ես ընտրում, ու արդյոք կհասնես ուզածդ նպատակի, եթե հետապնդում ես հստակ նպատակներ: Էս ամենն ուղղակի ներածություն էր, բավականին տեսական ու մակերեսային:
Հ.Գ. Նյութը գործածելուց հղում տվեք էս էջին կամ armyoga.weebly.com վեբկայքին: