Յոգայի Ուղղություններ

Ինչպես նշում ա ժամանակակից ապրող ամենանշանավոր ու հայտնի յոգիներից մեկը՝ Սադգուրուն, աշխարհում չկա որևէ զբաղմունք, որը հնարավոր չլինի վերածել յոգայի:

Երբ ասում ենք յոգա, նույնն ա թե ասենք Երկիր: Այսինքն Երկիր մոլորակը ներառում ա ամեն ինչ. մայրցամաքներ, օվկիանոս, պետություններ, գյուղեր, մարդիկ… Նույն ձևով բազմազան են յոգայի տեսակները, և յոգան ինքն իրանով ներառում ա ֆիզիկական ու շնչառական վարժություններ, մեդիտացիա, գործողություն ու անգործություն, ներամփոփում ու սոցիալական կյանք:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ներքևում ամեն յոգայից մի քանի տողն ընթերցելը չի նշանակում հասկանալ յոգան, առավել ևս յոգայի տվյալ տեսակը: Սա ուղղակի ծանոթություն ա, ներածություն:

Յոգայի ամենահայտնի տեսակներից ա Աշտանգա կամ Ռաջա Յոգան: Աշտանգա բառացի կթարգմանվի Ութնանդամ. աշտա — ութ, անգա — անդամ: Ռաջա նշանակում ա արքա, արքայական:

Շրի Շրի Ռավի Շանկարը բացատրում ա, որ ավելի ճիշտ ա ոչ թե ասել յոգայի ութ աստիճան, այլ յոգայի ութ անդամ, որովհետև.

  • յոգան կյանք ա կամ կենդանի շարժում,
  • աստիճան ասելուց մտածում ենք, թե պետք ա նախ առաջին աստիճանը հաղթահարել կամ բարձրանալ, հետո երկրորդը ու տենց, այնինչ անդամ նշանակում ա, որ բոլոր անդամները պետք ա զարգանան փոխկապակցված ձևով, ոնց որ մարդու տարբեր անդամներն են զարգանում որպես կենդանի մարմնի մաս:

Այսինքն ավելի խելամիտ ա յոգային վերաբերվել որպես կյանքի մի մաս, ապրող կյանք, ոչ թե մտավոր արարչություն կամ մեխանիկական գործողությունների շարք:

Որո՞նք են ռաջա յոգայի ութ անդամները.

  1. Յամա (բառացի սանձ) — վարքագծեր (ու արժեքներ), որոնցից պետք ա խուսափել, սանձել:
  2. Նիյամա (լեզվի առումով առաջին բառի հակաբառն ա) — վարքագծեր (ու արժեքներ), որոնք պետք ա խթանել, կիրառել:
  3. Ասանա — Բառացի կեցվածք կամ դիրք (հմմտ. ռուս. осанка, անգլ. stance բառերի հետ): Պատանջալին նշում ա, որ կեցվածքը պետք ա լինի կայուն (sthira) և հարմար (sukha):
  4. Պրանայամա — բառացի պրանայի, կենսական էներգիայի, սանձում կամ կառավարում:
  5.  Պրատյահարա — Պրատյա՝ ընդդեմ, հակա: Ահարա՝ սնունդ կամ էն ամենը, ինչ մենք մեր ներս ենք թողում, վերցնում: Բառը կարելի ա թարգմանել որպես ահարայի կառավարում, կամ ահարայից հեռացում: Իմաստն ա մեր զգայարաններով գնալ դեպի ներս, կտրվել շրջակա աշխարհից, ոնց որ կրիան ա իրա անդամները ներս քաշում իրա խեցու մեջ կամ կոբրան ա գլխարկը բացում, որ կենտրոնանա թիրախի վրա:
  6. Դհարանա — Կենտրոնացում: Dhri պահել, պահպանել արմատից: Այսինքն ուշադրությունը կամ գիտակցությունը կենտրոնացնում ու պահում ենք ինչ-որ բանի վրա:
  7. Դյանա — Մեդիտացիա: Բառացի՝ խորհում: Էս բառից ա նաև առաջացել Ձեն բառը (Ձեն, Dzen Բուդդիզմ):
  8. Սամադհի — Սամ՝ միասին: Ադի/ադհի — մեկ: Բարձր գիտակցություն, որում հաստատված մարդը տածում ա միասնություն ամեն ինչի հետ՝ զգալով, որ ամեն ինչը մեկ ա կամ միասնական: Մի այլ մեկնաբանություն. սամա՛ — կայուն, դի/դհի — ինտելեկտ, միտք: Միասին՝ մտքի կատարյալ կայունություն կամ հավասարակշռություն:

Աշտանգա յոգայի նպատակն ա հասնել Սամադհիի, մշակել, սանձել քո մարմինը, քո միտքը, քո էներգիան, ճանաչել ինքդ քեզ ու մնացած աշխարհը, վեր բարձրանալ անգիտության շղարշից ու սեփական մտքի ստեղծած պատրանքներից:

Մոլորակի վրա ամենատարածված ու պոպուլյար յոգան հաթա (ռուսերենի միջնորդությամբ՝ խատխա) յոգան ա: Հաթա յոգան շեշտադրում ա ֆիզիկական կեցվածքներն ու ուժը: Հաթա ինքն իրանով նշանակում ա ջանք, եռանդ:

Հնդկաստանում և շատ յոգիկ դպրոցներում չորս շատ կարևոր յոգաներն են՝

— կրիյա յոգա,
— կարմա յոգա,
— գյանա յոգա,
— բհակտի յոգա:

Կրիյա յոգան կենսական էներգիաների հետ աշխատելու ճանապարհն ա:

Կարմա բառացի նշանակում ա գործողություն, ու կարմա յոգան գործողությունների ու գործող մարդու յոգան ա:

Գյանա կամ Նանա (Jnana) յոգան գիտելիքի յոգան ա:

Բհակտի բառացի նշանակում ա երկրպագում, և բհակտի յոգան երկրպագության, պաշտամունքի, սեփական կյանքից ավելի մեծ սկզբունքի ծառայելու յոգան ա: Բհակտի յոգիները հաճախ հավատում ու երկրպագում են աստվածությունների, չնայած կան նաև աթեիստ բհակտի յոգիներ, ովքեր նվիրվում են ավելի բարձր արժեքի/երևույթի:

Յոգա Նիդրան բառացի քնի յոգան ա: Յոգա nիդրայի միջոցով յոգին կարողանում ա չկորցնել գիտակցությունը, խորը հանգստանալու հետ մեկտեղ մնալ արթուն կամ կապված էս իրականության հետ: Ավելի մակերեսային դրսևորմամբ յոգա նիդրան ծառայում ա որպես մարմինը խորապես հանգստացնելու գործիք կամ տեխնոլոգիա:

Մանտրա յոգան գործածում ա մանտրաներ՝ մտքի (մանաս) գործիքներ կամ պաշտպաններ (տրա), որոնք բառեր, վանկեր ու ձայներ են միտքն ու մարմինը ներդաշնակեցնելու ու կենտրոնացնելու համար:

Տանտրա յոգան ամենաբարդ ու չհասկացված յոգաներից ա, ինչպես սիրում են նշել յոգիները: Շատերը մտածում են սեքսի մասին, բայց միշտ չի, որ տանտրա յոգան ներառում ա սեռական ակտ, ու ավելի հաճախ ներառում ա վիզուալիզացիաներ, ծեսեր, ‘գերբնական ուժերի’ հետ շփում:

Գուրու յոգան գուրուին նվիրվելու, նրա հետ մտովի, կենսափորձով միաձուլվելու միությունն ա, նրանից իմաստություն ժառանգելու յոգան ա:

Անանդա յոգան ամեն ասանայի հետ գործածում ա լուռ աֆիրմատիվ (հաստատող) մտքեր: Նպատակն ա նախապատրաստվել մեդիտացիայի: Անանդա յոգայի ժամանակ յոգին (յոգայով զգաղվողը) իր ուշադրությունը տանում ա մարմնի տարբեր անդամներից ու օրգաններից մեկից դեպի մյուսը:

Սուրատ շաբդ յոգան ձայնին հետևելու յոգան ա: Յոգին ուշադրությունը կենտրոնացնում ա երրորդ աչքի վրա (մոտավոր երկու ունքի արանքում, գլխի ներսում ելունաձև կամ կոնաձև գեղձի/գլանդի մոտ), որի հետևանքով կարա սկսի հստակ ձայն, որին հետևելով վեր կբարձրանա պատրանքներով լի իրականությունից:

Անուսարա յոգան յոգիին քաջալերում ա ինքն իրան արտահայտել սեփական ասանաներով, այլ ոչ թե փորձել կրկնել կամ վերարտադրել պատրաստի, առավել ևս բարդ ասանաներ:

Աշտանգա յոգա անունով մեկ այլ յոգա էլ կա: Չնայած բառացի Աշտանգան ութնանդամ յոգան ա, որը քննարկեցինք վերևում, երկրորդ աշտանգա յոգան հաթա յոգայի ենթամաս ա, ու ներառում ա բարդ կեցվածքների կիրառման սերիաներ:

Բիկրամ յոգան ներառում ա կեցվածքների սերիաներ, որոնք իրականացվում են տաք ու խոնավ սաունայանման սենյակում:

Սեվա յոգան մյուս մարդկանց օգնելու, աջակցելու, սոցիալական փոփոխություն իրականացնելու յոգան ա: Սեվա սանսկրիտով նշանակում ա ծառայություն, kar sevak — կամավոր, սպասավոր: Շատ գործնական ա հատկապես ակտիվիստների ու սոցիալական փոփոխություն իրականացնել ցանկացողների համար:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ II. Մինչև էս կամ էն տեսակ յոգան փորձելը անպայման ավելին իմացի. կարդա, հարցրու յոգիներին, մի քանի անգամ մտածի, թե ինչի համար ես ընտրում, ու արդյոք կհասնես ուզածդ նպատակի, եթե հետապնդում ես հստակ նպատակներ: Էս ամենն ուղղակի ներածություն էր, բավականին տեսական ու մակերեսային:

Հ.Գ. Նյութը գործածելուց հղում տվեք էս էջին կամ armyoga.weebly.com վեբկայքին:

 

   

 

 

 

 

 

Ի՞նչ ա Յոգան

Յոգա բառացի նշանակում ա միություն, յուջ (yewg) պրոտո-հնդեվրոպական արմատից, որը նշանակում ա միացնել, կցել, կապել, ավելացնել: Էստեղից էլ նաև անգլերեն yoke (դեղնուց) և yoking (կապել, միացնել) բառերը:

Կարճ ասած՝ յոգան միություն ա:

Միություն մտքի ու մարմնի միջև, որովհետև մարդը սեփական մարմնից կտրված ա ապրում՝ մտքում, մտքերով տարված, որպես մտածող, վերլուծող, հույզեր արտադրող միտք-մեքենա:

Միություն մյուս մարդկանց հետ, որովհետև մարդն ապրում ա միլիարդավոր այլ մարդկանց հետ, բայց ամեն մեկն, ով յոգայի/միության զգացողություն չի տածում, մտածում ա. “Ես ուրիշ եմ, ես հատում եմ, ես եզակի եմ, ես ավելի լավն եմ”, ինչն ավտոմատ նշանակում ա “Ինձ ոչ մեկ չի հասկանում, ես մենակ եմ, ես տառապում եմ”: Մի քանի միլիարդ մարդ, որոնց հոծ զանգվածներ տառապում են միայնությունից, էն էլ ինտերնետի, չաթի ու սկայպի դարում…

Միություն ամբողջ կյանքի հետ, որովհետև յոգա չտածող մարդը մտածում ա, որ մարդ արարածն ամենավերևում ա, միակ խելացի արարածն ա, ուրիշ ա, իշխելու ու ողջ բնությունը ձևավորելու, փոփոխելու կարողություն ու իրավունք ունի: Մարդը չորացնում ա գետեր ու լճեր, աղտոտում մի ամբողջ մոլորակ, ոչնչացնում բույսերի, կենդանիների ամբողջական տեսակներ ու այլ մարդկանց տարբեր ձևերով:

Յոգա նշանակում ա ոչնչացնել սահմանները, որոնք ուղղակի քո մտքում են:

yoga-sutra-wisdom

Յոգահա (կամ յոգաս) չիտա վրիտի նիրոդհահ(ա) — յոգայի սահմանումն ա ըստ Պատանջալիի. յոգան (յոգահա) մտքի (չիտա) հորձանուտների (վրիտի, էստեղից էլ անգլերեն vortex (հորձանուտ), լատիներեն vertere (ռուսերեն вертеть) բառերը) կասեցումն ա (նիրոդհաh, համեմատի ռուսերեն ни ժխտական մասնիկի ու род — ծնունդ բառերի հետ): Էս նախադասությունը թարգմանվում ա բազմաթիվ ձևերով: Ինձ դուր ա գալիս տվածս թարգմանությունը, որովհետև բացի մտքերը ներառելուց, ինքը ներառում ա նաև վախերը (որոնք նույնպես մեր ենթագիտակցական ցանկություններն են), հույզերը, զգացմունքները, այսինքն մտքի ու մտածողության տարբեր դրսևորումները:

Ո՞րն ա Յոգայի Իմաստը / Գործառույթը

Իմաստն ա քեզ օգնել տածես միության զգացողությունը, որը միշտ ԿԱ: Ուղղակի դու ես դրա վրա ավելացնում բազմազան շերտեր՝ ստեղծելով vritti-ներ՝ հորձանուտներ ու պտույտներ վախերի, հույզերի, երազանքների, ցանկությունների, կրքերի ու տարբեր այլ ձևերով:

Ո՞րն ա ավելի հիմնարար, կարևոր կյանքի ու գոյատևման համար. հոգեբանական վախերը, կրքերը, տառապանքն ու հաճույքը՞, թե՞ կյանքն ինքն իրանով, լինելը: Խելամիտ մարդը կասի երկրորդը, բայց մեր վրիտիները միանգամից կսկսեն իրանց պտույտները. “Հա, ԲԱՅՑ, ապրելու համար պետք ա աշխատել, ամեն ինչը տենց հեշտ չի, եթե առաջ չգնաս, ուրեմն քեզ կհոշոտեն, թշվառ կլինես…. պետք ա ………….”:

Մարդիկ կարան ոչնչացնեն ուրիշներին ու իրանք իրանց սեփական մտքի վրիտիների, հոգեբանական դրամայի պատճառով:


Յոգայի տարաբնույթ տեսակներ կան, ու ինչպես ժամանակակից աշխարհում ամենահայտնի յոգիներից ու միստիկներից մեկը՝ Սադգուրուն, նշում ա, չկա որևէ գործողություն կամ իրողություն, որը հնարավոր չլինի վերածել յոգայի:

Հետագա պոստերի միջոցով ավելի կբացահայտենք յոգան իրա տարատեսակներով ու կանդրադառնանք տարբեր թեմաների.

  • յոգա ու առօրյա կյանք,
  • յոգա ու ակտիվիզմ,
  • յոգա ու առողջություն,
  • յոգա ու ներափոխություն (involution),
  • յոգա ու շրջակա միջավայր,
  • յոգա ու քաղաքականություն
  • ….

Օշո. 40 Տարի Առաջ (III)

Օշոյի The Buddha Said (Будда Однажды Сказал) գրքի 40-ամյակի կապակցությամբ արդեն երկու անգամ հանդիպել ենք: Առաջին անգամ Կոմունա սոցիալ-մշակութային կենտրոնում, երկրորդ անգամ՝ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայում:

Երրորդ հանդիպումը տեղի կունենա Զեյթունի բուսաբանական այգում: Բոլոր մանրամասները (այդ թվում՝ քարտեզ, հեռախոսահամար, օգտակար կայք մարշրուտկաների ու ավտոբուսների գծերը նայելու համար) ֆեյսբուքյան միջոցառման մեջ:

Կարող ես նայել նախորդ հանդիպման տեսագրությունը: Ուրախ կլինենք քեզ տենալ մեզ հետ միասին 😉

Օշո. 40 Տարի Առաջ

Օշոյի The Buddha Said (Будда Однажды Сказал) գրքի 40-ամյակի կապակցությամբ շարունակում ենք հանդիպումների շարքը: Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայում:

14191997_10208689067357515_2173012837033397799_n

Նկարը՝ Կարինե Ավանեսյան

Երրորդ հանդիպումը կիրականացնենք Զեյթունի Բուսաբանական այգում, եկող շաբաթ օրը, 18:30: Հանդիպում ենք Ալմաստի Գործարանի մոտ: Կտեսնեք կամուրջ, որի կանգառի կողքն էլ գործարանն ա: Վարդրդները գիտեն:

Untitled_000015

Մեր նախորդ հանդիպման տեսագրությունը հասանելի ա առցանց.

Միջոցառում. «Օշո. 40 Տարի Առաջ»

40 տարի առաջ հենց էս օրը Օշոն սկսեց կիսվել իր իմաստությամբ ու մեկնաբանել բուդդիստական մի տեքստ (42 Գլուխների Սուտրան), պատասխանել ներկաների հարցերին:

osho1

Տարեդարձը տոնելու համար մի քանի անգամ կհավաքվենք, կկարդանք հատվածներ ու գլուխներ գրքից, ինչի միջոցով որոշ չափով կծանոթանանք բուդդայականությանը, կվայելենք Օշոյի խորաթափանց տեսլականն ու դիտողությունները: Ցանկացողները նաև կկիսվեն սեփական հոգևոր ու մտավոր պրպտումների արդյունքներով, կարծիքներով:

osho2

Գրքում քննարկվում են բազմազան հարցեր՝

— սեքս, սեռականություն, սեր,
— գենդեր, կանայք,
— հոգևոր պրպտումներ,
— անհատի զարգացում,
— հասարակություն ու անհատ,
— տառապանք ու խաղաղություն…

osho3

Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, ժամը 19:00-ին կհավաքվենք Կոմունա սոցիալ-մշակութային կենտրոնում (Քոչարի փ. 13, Բարեկամությունից մոտ մի կանգառ վերև, բարձրահարկ շենք ա, Բրավո ռեստորանի շենքը, մուտքը ռեստորանի ու դրանից միքիչ վերև դեղատան մեջտեղում, աստիճաններով: Երկրորդ հարկ, արվեստանոց 33):

Osho3

Միացիր միջոցառմանը ֆեյսբուքով այստեղ:

Հ.Գ. Թարմացում. միջոցառման երկրորդ կեսին սպասվում է անակընկալ:

3 Laws for Happiness

Coach

“The only good is knowledge, the only evil is ignorance.” ~ Socrates.

Much — if not all — suffering is caused by ignorance: we don’t know how the world around us works, we often can’t even establish personal and other types of relationships with people, because that, too, is based on certain knowledge (and experience). We first commit errors and then get unhappy as we can’t reach our goals or won’t find stable sources of happiness and satisfaction around us. This is why we desire knowledge, and that is good! We need it to get better, to upgrade our perception, attitude and behavior, to make things smoother and more fulfilling.

Meet your natural coach, Isaac Newton, and his three laws of motion (movement). It is important to learn about the ways or laws of the universe to act or sow properly and reap accordingly. What do Newton’s Three Laws teach us? How can we apply these for our advancement and fulfillment?

1. An object either remains at rest or continues to move at a constant velocity (speed), unless acted upon by a force.

So, nothing changes unless “force” is enacted. What Newton is saying to you is you need to act if you want to change something. If you perform and behave the way you always do, you will continue to either stay where you are (maybe you’re broke or unhappy about something) or you’ll continue rolling into / toward something you don’t want (a career you don’t like, a relationship you don’t want, a lifestyle you know slowly kills you).

I’m wishing on a star, but I continue living the way I did yesterday or a month ago. Yes, with our thoughts we make the world as Buddha puts it (or as he is quoted saying). But in most cases we confine the power of thought by making the distinction between our heads and the “rest” of the world. And in practice it is our behavior, our actions that create our reality, and there exists this gap between what we think and between what we do.

Be the force or bring some force into your life to change the way things are if you’re unhappy about what is now.

2. “The acceleration of an object is dependent upon two variables — the net force acting upon the object and the mass of the object.”

[This definition comes from physicsclassroom.com]

The second and third laws relate to the first one. This second law simply states that how the external force (the one we speak about in the first law) will change your life depends on two factors: (1) what kind of force it is (how it behaves, where it comes from, how fast it travels etc), and what is your situation like (how serious / bad / good things are)?

If you suffer from depression, for example, and you hope that it will be gone if you simply watch a video on Youtube, then the force (the vid) is not proportional to the mass of the object (your depression), meaning your depression is far bigger than the vid, it has been accumulating for months or years, and hoping to relieve it by a movie or a vid is simply unrealistic. It’s like trying to cause a truck move by throwing a brick on it. It won’t move, right? (but the driver will…)

Will one MOOC (Massive Open Online Course) help you with getting a new career and specialization? Sometimes it may, sometimes it may not. No one can give you a ready-made answer.

The force that should change your life needs to be proportional to your condition / problem.

3. “For every action, there is an equal and opposite reaction.”

Steven Holzner in “Physics I for Dummies” puts the third law this way: “Whenever one body exerts a force on a second body, the second body exerts an oppositely directed force of equal magnitude on the first body”.
The third law explains why your foot doesn’t sink into the road: the road pushes your foot back, quite literally…

“When you run up a hill, the hill also runs you up it.” ~ Alan Watts

When the water exerts oppositely directed force of equal magnitude against your feet, you walk on it. When it does not, you sink or swim.
This truth is understood by those who first think “I’ll change the world” or “I’ll change my spouse” and then realize later in life that they have been transformed themselves, and that the problem was not about the world or the other person. Because as soon as you start working on changing the world, then the world immediately starts working on changing you.
Keep in mind that even though Newton speaks of “objects”, we already know today that the distinction between solid objects and energy (including mental energy) is false. These are two expressions of the same thing, just like you can see both flowers and leaves come out of the same branch. With this understanding we will gradually decrease the rigidity of our minds and understand what Plato was referring to when he said that this world we perceive is not reflecting the ultimate reality.

Flowers, leaves and fruits can stem from one branch. Same energy, different ways of manifestation.

DSC03379

Flowers, leaves and fruits can stem from one branch. Same energy, different ways of manifestation

Maybe this law also describes why we often fail when we set upon something with self-centered intentions: I think about my self-interest or my gain, and then the “other” object / side does the same by the virtue of this third law (it unwillingly or naturally exerts force of equal magnitude, that is self-centered intention in this example). So maybe this is why we are advised by various teachers and philosophies to be more humble in order not to dim our own light. To be selfless, so that the whole process is not “spoiled” or further disintegrated into more “sides” or “selves” as everything is interrelated and conditional.


How to Become Happier?

I. Move from ignorance to light / knowledge, that is LEARN,

II. Think and act in accordance with the knowledge accumulated, with natural laws.

The most important foundation is to know that everything is interrelated and conditional (there is no separate self that is not affected by the rest of life). Then you have these three laws we’ve covered, physics (which literally means “nature”) and science, religious/philosophical texts and, most importantly, your own experience.

http://www.higherperspectives.com/what-do-newtons-laws-1723044054.html?xrs=RebelMouse_fb